Ազգային ժողովում, այսօր՝ ապրիլի 7–ին, արդեն երկրորդ անգամ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը 20 րոպեով ընդմիջում է վերցնում, որովհետեւ ՔՊ–ականների թիվը բավարար չէ Ընտրական օրենսգրքում փոփոխություններն անցկացնելու համար։
Նշենք, որ Ընտրական օրենսգիրքը սահմանադրական օրենք է և այնտեղ որևէ փոփոխություն կատարելու համար պետք է դրան կողմ քվեարկի ոչ թե ԱԺ պատգամավորների թվի կեսից ավելին, այլ առնվազն 3/5–ը։
Հիշեցնենք, որ ըստ առաջարկվող փոփոխության, «Կուսակցությունների դաշինքի անվանումը չի կարող պարունակել անձնանուն, պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների անվանումներ կամ դրանց շփոթելու աստիճան նման անվանումներ եւ (կամ) դրանց հոլովաձեւեր»։
Դիտորդները նշում են, որ այս նախաձեռնությունը հստակ ուղղված է «Տաշիր» ընկերությունների խմբի սեփականատեր Սամվել Կարապետյանի դեմ, որի անունն ու ազգանունը ներառված են իր կուսակցության՝ «Ուժեղ Հայաստան»-ի կողմից ստեղծված ընտրական դաշինքի անվանման մեջ:




























