Իրանի մեջլիսի (խորհրդարան) անդամ և երկրի հրեական համայնքի ներկայացուցիչ Հոմայուն Սամաեա Նաջաֆաբադին խստորեն դատապարտել է Թեհրանում գտնվող սինագոգի վրա Իսրայելի հարձակումը։ Նա ընդգծել է, որ այդ ագրեսիայի ակտը վերջնականապես բացահայտեց Թել Ավիվի՝ հրեական արժեքները պաշտպանելու պնդումների կեղծ լինելը, հաղորդում է ԻՐՆԱ-ն։
Նաջաֆաբադին նշել է հարձակման հատկապես ցինիկ բնույթը. այն տեղի է ունեցել հենց այն ժամանակ, երբ իրանցի հրեաները նշում էին Պասեքը՝ հրեա ժողովրդի եգիպտական ստրկությունից ազատագրման տոնը։
«Այդ գործողությունը ցույց է տալիս սիոնիստների ատելության խորությունը և հակակրոնական բնույթը։ Նրանք հարվածել են սրբազան վայրին մեր ամենակարևոր տոնի ժամանակ»,- հայտարարել է պատգամավորը։
Ըստ համայնքի ներկայացուցչի՝ ամբողջ աշխարհն այժմ տեսնում է, որ «մանկասպան ռեժիմը» չի հետևում Մովսես մարգարեի պատվիրաններին և ոչ մի ընդհանուր բան չունի ճշմարիտ հավատքի հետ, պարզապես այն օգտագործում է որպես շղարշ՝ իր հանցավոր նպատակներին հասնելու համար։
Հոմայուն Սամեյահ Նաջաֆաբադին վերահաստատել է հրեական համայնքի անսասան հավատարմությունը իր հայրենիքին՝ Իրանի Իսլամական Հանրապետությանը։
«Թող սիոնիստական ռեժիմն իմանա. Իրանի հրեական համայնքը երբեք չի նահանջի իր հակասիոնիստական դիրքորոշումից։ Մենք մնում ենք Գերագույն առաջնորդի հավատարիմ հետևորդները և մեր երկրի սրբազան կարգի պաշտպանները»,- ասել է նա։





























