Իրանը ԱՄՆ-ին ստիպել է ընդունել իր 10 կետանոց ծրագիրը, հայտարարել է Ազգային անվտանգության գերագույն խորհուրդը, հաղորդում է Pars Today-ը։

Ծրագիրը ներառում է հետևյալ պարտավորությունները՝

  • Հրաժարում ագրեսիայից,
  • Հորմուզի նեղուցի նկատմամբ Իրանի վերահսկողության պահպանում
  • Հարստացման ընդունում,
  • Բոլոր առաջնային և երկրորդային պատժամիջոցների վերացում,
  • Անվտանգության խորհրդի և Կառավարիչների խորհրդի բոլոր բանաձևերի դադարեցում,
  • Փոխհատուցման վճարում Իրանին, տարածաշրջանից ԱՄՆ մարտական ​​ուժերի դուրս բերում,
  •  և պատերազմի ավարտ բոլոր ճակատներում, ներառյալ՝ Լիբանանում հերոսական իսլամական դիմադրության դեմ։

Իրանի Ազգային անվտանգության գերագույն խորհուրդն ընդգծել է, որ դա չի նշանակում պատերազմի ավարտ։

«Ամերիկյան կողմի նկատմամբ լիակատար անվստահությամբ բանակցություններ կսկսվեն ուրբաթ՝ Ֆարվարդինի 21-ին (ապրիլի 10-ին) Իսլամաբադում»,- գրում է Pars Today-ը։