Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին երկրի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի անունից հայտարարություն է տարածել՝ ընդգծելով Թեհրանի երկշաբաթյա հրադադարի համաձայնության մասին։

«Իրանի Իսլամական Հանրապետության անունից ես իմ երախտագիտությունն ու գնահատանքն եմ հայտնում իմ սիրելի եղբայրներին՝ Պակիստանի վարչապետ Շեհբազ Շարիֆին և նրա ֆելդմարշալ Մունիրին՝ տարածաշրջանում պատերազմը դադարեցնելու նրանց անխոնջ ջանքերի համար։

Ի պատասխան վարչապետ Շարիֆի՝ իր թվիթում արված եղբայրական խնդրանքին և քննարկելով ԱՄՆ-ի՝ 15 կետանոց առաջարկի հիման վրա բանակցությունների խնդրանքը, ինչպես նաև Իրանի 10 կետանոց առաջարկի հիմնական պլանը որպես բանակցությունների հիմք ընդունելու մասին ԱՄՆ նախագահի հայտարարությունը, ես Իրանի Գերագույն ազգային անվտանգության խորհրդի անունից հայտարարում եմ.

Եթե Իրանի դեմ հարձակումները դադարեն, մեր հզոր զինված ուժերը կդադարեցնեն իրենց պաշտպանական գործողությունները։

Երկու շաբաթվա ընթացքում Հորմուզի նեղուցով անվտանգ անցումը հնարավոր կլինի զինված ուժերի համակարգման միջոցով և տեխնիկական սահմանափակումները հաշվի առնելով», - հայտարարության մեջ նշել է Աբբաս Արաղչին։