Պակիստանի վարչապետ Շեհբազ Շարիֆը բանակցություններ է վարում Իրանի հետ հրադադարի շուրջ, հաղորդում է CBS News-ը՝ հղում անելով բանակցություններին մոտ կանգնած Պակիստանի կառավարության աղբյուրներին և իրավիճակին ծանոթ աղբյուրին։
Աղբյուրները հայտնել են, որ բանակցություններում ԱՄՆ ներկայացուցիչը փոխնախագահ Ջեյմս Դեյվիդ Վենսն է։
Շարիֆը երեքշաբթի օրը սոցիալական ցանցերում գրել է, որ Պակիստանն առաջարկել է համաձայնագիր, որը կներառի երկշաբաթյա հրադադար, որի ընթացքում Իրանը կվերաբացի Հորմուզի նեղուցը։
ԱՄՆ-ն ու Իրանը համաձայնություն են հայտնել երկշաբաթյա հրադադարի, ինչպես նաև Հորմուզի նեղուցի նույն ժամանակահատվածով վերաբացման վերաբերյալ։





























