ԱՄՆ զինված ուժերը դադարեցրել են Իրանի տարածքին հարվածներ հասցնելը, հաղորդում է CNN-ը՝ հղում անելով ԱՄՆ պաշտոնյային։
ԱՄՆ կենտրոնական հրամանատարության (CENTCOM) տվյալներով՝ պատերազմի սկզբից ի վեր ԱՄՆ-ը հարվածներ է հասցրել Իրանում տեղակայված ավելի քան 13 հազար թիրախների։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նախորդ երեկոյան հայտարարել է, որ համաձայնել է Իրանի հետ երկշաբաթյա հրադադարի, եթե Իրանը համաձայնի վերաբացել կարևորագույն Հորմուզի նեղուցը։ Իրանի արտգործնախարար Սեյեդ Աբբաս Արաղչին հայտարարել է, որ երկրի զինված ուժերը երկու շաբաթվա ընթացքում կհամակարգեն Հորմուզի նեղուցով անվտանգ անցումը։





























