ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը Իրանի հետ հրադադարի մասին հայտարարությունից հետո արտահայտել է զգուշավոր լավատեսություն իսլամական հանրապետության հետ բանակցությունների վերջնական հաջողության վերաբերյալ։
«Նա հենց նոր ինձ հետ զրույցում չափազանց լուրջ էր, ինչպես նաև՝ թեև զգուշավոր, բայց լրջորեն լավատես էր», — Fox News հեռուստաալիքի եթերում իր և ամերիկյան վարչակազմի ղեկավարի զրույցը փոխանցել է հաղորդավար Լորա Ինգրեմը։
Հաղորդավարն ավելացրել է, որ Սպիտակ տան ղեկավարը նշել է բանակցությունների «անհավանական բարդությունը» և ընդգծել, որ ինքը «չի ցանկանում, որպեսզի դրանք հայտնվեն վտանգի տակ»։
Ավելի վաղ երեքշաբթի օրը ամերիկացի առաջնորդը հայտարարել էր Իրանի հետ երկշաբաթյա փոխադարձ հրադադարի մասին։ Իր հերթին Tasnim գործակալությունը հայտնել է, որ Իրանի, Միացյալ Նահանգների և Իսրայելի միջև հաստատվել է երկշաբաթյա հրադադար՝ որոշ պայմաններով։ Խաղաղ կարգավորման շուրջ բանակցությունները, ինչպես ակնկալվում է, կանցկացվեն Իսլամաբադում։





























