Իրանը հրթիռներ է արձակել Իսրայելի ուղղությամբ։ Այդ մասին հայտնել է Իսրայելի պաշտպանության բանակը։

«Հակաօդային պաշտպանության համակարգերը աշխատում են սպառնալիքը որսալու (կասեցնելու) ուղղությամբ», — նշվում է հաղորդագրության մեջ։

Դրանից առաջ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր Իրանի հետ երկշաբաթյա հրադադարի մասին։