ԱՄՆ-ի փոխնախագահ Ջեյ Դի Վենսը, նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը և Սպիտակ տան ղեկավարի փեսա Ջարեդ Քուշները, ինչպես ակնկալվում է, կմասնակցեն Իրանի հետ խաղաղ բանակցություններին, որոնց անցկացումը նախատեսվում է Իսլամաբադում։ Այդ մասին հայտնել է CNN հեռուստաալիքը՝ հղում անելով ամերիկյան վարչակազմի պաշտոնյաներին։

Նրանց տվյալներով՝ ԱՄՆ-ի և Իրանի բանակցությունները Իսլամաբադում կանցկացվեն Պակիստանի ներկայացուցիչների ներկայությամբ, որոնք հանդես կգան որպես միջնորդներ։ Վենսի արտասահմանյան այցի ծրագրում, որը ներկայում գտնվում է Հունգարիայում, հնարավոր է ավելացվի նաև Իսլամաբադը։

Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆը հրավիրել է Իրանի և ԱՄՆ-ի պատվիրակություններին բանակցությունների Իսլամաբադում ապրիլի 10-ին։