Իսրայելի պաշտպանության բանակը (ՑԱՀԱԼ) ափսոսանք է հայտնել Թեհրանում սինագոգի վրա հասցված հարվածի կապակցությամբ, որի հետևանքով շենքը վնասվել է։ Այդ մասին հայտնել են Իսրայելի պաշտպանության բանակում։

«Հաղորդումներ են ստացվել այն մասին, որ հարվածի հետևանքով վնասվել է մոտակայքում գտնվող սինագոգը։ Իսրայելի պաշտպանության բանակը ափսոսում է սինագոգին հասցված կողմնակի վնասի համար և ընդգծում է, որ հարվածը հասցվել է ռեժիմի զինված ուժերի բարձր մակարդակի ռազմական օբյեկտին», — փոխանցում է The Times of Israel պարբերականը։

Իսրայելի բանակի տվյալներով՝ հարվածից առաջ ձեռնարկվել են բոլոր անհրաժեշտ միջոցները՝ «նվազագույնի հասցնելու քաղաքացիական բնակչությանը վնաս հասցնելու ռիսկը»։ Ինչպես նշել են ՑԱՀԱԼ-ում, հարվածը հասցվել է բարձր ճշգրտության զինամթերքով։