Միացյալ Նահանգները համաձայնել են պահպանել Իրանի վերահսկողությունը Հորմուզի նեղուցի նկատմամբ, ինչպես նաև ճանաչել են Իսլամական Հանրապետության իրավունքը՝ ուրանի հարստացման հարցում։ Այդ մասին ապրիլի 8-ին հայտնել է Tasnim գործակալությունը՝ հղում անելով Իրանի անվտանգության խորհրդի հայտարարությանը։

«Իրանը ստիպել է հանցավոր Ամերիկային ընդունել իր 10 կետից բաղկացած ծրագիրը, որով ԱՄՆ-ը, ընդհանուր առմամբ, պարտավորվել է՝ չհարձակվել, պահպանել Իրանի վերահսկողությունը Հորմուզի նեղուցի նկատմամբ, ընդունել ուրանի հարստացումը և չեղարկել բոլոր առաջնային և երկրորդային պատժամիջոցները», — ասվում է Telegram ալիքում հրապարակված հաղորդագրությունում։