Երկշաբաթյա հրադադարի ժամանակ Իրանը և Օմանը կկարողանան վճար գանձել Հորմուզի նեղուցով անցնող նավերի համար։ Այս մասին ապրիլի 8-ին հայտնել է Associated Press (AP) գործակալությունը՝ հղում անելով աղբյուրներին։

«Երկշաբաթյա հրադադարի ծրագրի համաձայն՝ Իրանը և Օմանը կկարողանան վճար գանձել Հորմուզի նեղուցով՝ Պարսից ծոցի նեղուցով անցնող նավերի համար», - նշվում է հաղորդագրության մեջ։

Թեհրանը մտադիր է հավաքված միջոցներն օգտագործել վերակառուցման համար։