Հյուսիսային Կորեան, ենթադրաբար, անհայտ արկ է արձակել դեպի Ճապոնական ծով: Այս մասին ապրիլի 8-ին հայտնել է հարավկորեական «Յոնհապ» լրատվական գործակալությունը՝ հղում անելով Շտաբների պետերի միացյալ կոմիտեին:

«Հյուսիսային Կորեան չորեքշաբթի առնվազն մեկ անհայտ արկ է արձակել դեպի Արևելյան ծով», - ասվում է հաղորդագրության մեջ:

Շտաբների պետերի միացյալ կոմիտեն լրացուցիչ մանրամասներ չի տրամադրել: Գործակալության տվյալներով՝ սա տեղի է ունեցել Հյուսիսային Կորեայի կողմից Փհենյանի տարածքից ևս մեկ անհայտ արկ արձակելուց ընդամենը մեկ օր անց: