ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները կօգնի լուծել Հորմուզի նեղուցի գերբեռնվածության խնդիրը և «կմնա այստեղ»՝ համոզվելու համար, որ ամեն ինչ լավ կընթանա։

«Ամերիկայի Միացյալ Նահանգները կօգնի լուծել Հորմուզի նեղուցի գերբեռնվածության խնդիրը։ Կլինեն շատ դրական գործողություններ։ Շատ գումարներ կարելի է աշխատել... Մենք կբեռնենք բոլոր տեսակի պաշարները և պարզապես կսպասենք՝ համոզվելու համար, որ ամեն ինչ լավ կընթանա։ Կարծում եմ՝ այդպես էլ կլինի», - գրել է Թրամփը TruthSocial սոցիալական ցանցում։