ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Միացյալ Նահանգների և Իրանի միջև երկշաբաթյա հրադադարի մասին հայտարարությունը նշանակալից է անվանել ամբողջ աշխարհի համար։ Նա ասել է, որ Իսլամական Հանրապետությունը կարող է սկսել վերակառուցման գործընթացը, և Մերձավոր Արևելքում կարող է «ոսկե դարաշրջան» սկսվել։

«Հիանալի օր է աշխարհի համար... Իրանը ցանկանում է, որ սա տեղի ունենա, նրանք հոգնել են... Ինչպես ԱՄՆ-ն, Մերձավոր Արևելքը նույնպես կարող է ոսկե դարաշրջան ապրել», - գրել է նա Truth Social սոցիալական ցանցում։