Ավստրիալիայի վարչապետ Ջուլիա Գիլարդը կընթրի երեք զույգ նույնասեռականների ընկերակցությամբ, որոնք տվյալ հնարավորությունը շահել են աճուրդի ընթացքում: Ենթադրվում է, որ նույնասեռականները կառավարության ղեկավարին կխնդրեն օրինականացնել նույնասեռ ամուսնությունները:
Սեռական փոքրամասնությունների ներկայացուցիչները նախորդ ամռանը բարեգործական աճուրդում այս հնարավորության համար 33 270 դոլար են վճարել, որպեսզի անհատական հանդիպման ժամանակ փորձեն Գիլարդին համոզել Ավստրիալիայում օրինականացնել իրենց ամուսնությունները:
Ջուլիա Գիլարդը նույնասեռ ամուսնությունների հակառակորդ է, սակայն 2011 թվականի դեկտեմբերի վերջին խորհրդարանում երեք օրինագիծ էին ներկայացրել, որոնք կարող են օրենսդիր համակարգում փոփոխության սկիզբն ամրագրել: Այնուամենայնիվ, նույնասեռ ամուսնությունների քվեարկության ամսաթիվը խորհրդարանում այդպես էլ չի նշանակվել, գրում է «Ռոսբալտը»:




























