ՀԴԲ-ն և մեր գործընկերները ձերբակալել են ԱՄՆ բանակի հատուկ ստորաբաժանման նախկին աշխատակցին, ով կասկածվում է լրատվամիջոցներին գաղտնի տեղեկություններ փոխանցելու մեջ։ Գերազանց աշխատանք է տարվել։ Այս մասին հայտարարել է ՀԴԲ տնօրեն Քաշ Պատելը։
«Սա թող նախազգուշացում լինի բոլոր նրանց համար, ովքեր պատրաստվում են գաղտնիքներ բացահայտել։ ՀԴԲ-ն թույլ չի տա դավաճանել մեր երկիրն ու վտանգի ենթարկել ամերիկացիների կյանքը», - նշել է նա։





























