Քուվեյթի նավթային կորպորացիայի գլխավոր տնօրեն շեյխ Նավաֆ աս-Սաբահը հայտարարել է, որ Պարսից ծոցի նավթ արդյունահանող երկրներից մինչև չորս ամիս կպահանջվի՝ արդյունահանման ծավալները նախապատերազմյան մակարդակին հասցնելու համար։ Այս մասին հաղորդում է CNBC-ն։

«Մինչ պատերազմը Քուվեյթն օրական արդյունահանում էր մոտ 2,6 միլիոն բարել նավթ՝ ՕՊԵԿ-ի խոշորագույն արտադրողների շարքում զբաղեցնելով հինգերորդ տեղը։ Արդյունահանման հիմնական մասը կվերականգնվի մի քանի շաբաթվա ընթացքում, իսկ ծավալների ամբողջական վերականգնումը սպասվում է երեքից չորս ամիս անց»,— նշել է նա։