Ուկրաինական հարցի շուրջ շփումները շարունակվում են ոչ պաշտոնական ու գաղտնի խողովակներով, սակայն երկխոսության վերսկսման որևէ լուրջ հեռանկար վաղուց չենք տեսնում։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը, փոխանցում է РБК-ն։
Նրա խոսքով՝ ռուսական կողմը տևական ժամանակ է, ինչ լիարժեք երկխոսության վերսկսման որևէ լուրջ հեռանկար չի տեսնում։
«Դա պայմանավորված է նրանով, որ ամերիկացի միջնորդները, որոնք հանձն էին առել մասնակցել այս գործընթացին, այժմ կենտրոնացած են արտաքին քաղաքական այլ խնդիրների լուծման վրա»,- նշել է Լավրովը։




























