Մահացել է բժշկության ոլորտում Նոբելյան դափնեկիր, վարակաբան Ռենատո Դուլբեկկոն: Նա մահացել է Կալիֆոռնիայում, քնի մեջ` 97 տարեկան հասակում:
Դուլբեկկոն 1975թ. դարձել է Նոբելյան մրցանակակիր «ուռուցքային վարակների եւ բջիջի գենետիկ նյութի միջեւ փոխգործակցությանը վերաբերող հետազոտությունների» համար:
Պրոֆեսորը նաեւ պարգեւատրվել է մի շարք գիտական պարգեւներով բժշկության եւ միկրոկենսաբանության համար:




























