Չինաստանի Կոմունիստական կուսակցության Կենտրոնական կոմիտեի (ՉԿԿ ԿԿ) գլխավոր քարտուղար Սի Ծինփինը Պեկինում հանդիպել է Գոմինդան (Թայվանի կղզի) կուսակցության նախագահ Չժեն Լիվենի հետ։ Այս մասին տեղեկացրել է Չինաստանի Կենտրոնական հեռուստատեսությունը։

«ՉԿԿ ԿԿ գլխավոր քարտուղար Սի Ծինփինը ուրբաթ առավոտյան Պեկինում հանդիպել է  Գոմինդան չինական կուսակցության նախագահ Չժեն Լիվենի հետ»,- նշվել է հաղորդագրությունում։

Սա 10 տարվա ընթացքում Գոմինդան կուսակցության առաջնորդի առաջին ուղեւորությունն է մայրցամաքային Չինաստան։ Այցը նպատակ ունի ամրապնդել փոխանակումները Թայվանի նեղուցի երկու կողմերի միջեւ եւ շարունակվելու է մինչեւ ապրիլի 12-ը։