Իտալացի բժիշկ Սեւերինո Անտինորին պնդում է, որ երեք երեխայի է կլոնավորել: Իր ձեռքբերումների մասին նա պատմել է Oggi Weekly թերթին:
Բժիշկը հավաստիացնում է, որ կլոնավորել է երկու տղաների եւ մեկ աղջկա, որոնք բնակվում են Եվրոպայի արեւելյան հատվածում: Այժմ նրանք 9 տարեկան են եւ իրենց լավ են զգում:
Անտինորիի խոսքով` տվյալ ընթացակարգն իրագործելու համար պահանջվել է ստերիլ հայրերի երեք բջիջներ, այնուհետեւ նա բեղմնավորել է կանացի ձվաբջիջները: Կլոնավորելիս «միջուկային փոխանցման» մեթոդը չի կիրառվել:
Կլոնավորման միակ ապացույցը բժշկի խոսքերն են, այլ ապացույցներ նա չի ներկայացնում, ինչը բժշկական շրջանակներին ստիպում է թերահավատորեն վերաբերվել նրա խոսքերին:
Մասնագետների մի մասը դեմ է արտահայտվում նման վիրահատություններին, մյուսներն ընդհանրապես չեն հավատում, որ Սեւերինոյի ստեղծած երեխաները գոյություն ունեն, գրում է «Ռոսբալտը»:




























