ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրապարակավ աջակցել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանին խորհրդարանական ընտրությունների նախօրեին՝ Truth Social-ում համապատասխան գրառում տեղադրելով։

Թրամփը Հունգարիայի առաջնորդին անվանել է «ուժեղ վարչապետ, որը հասնում է ֆենոմենալ արդյունքների», գովաբանելով նրան երկրի պաշտպանության, տնտեսական աճի, անօրինական ներգաղթի դեմ պայքարի եւ օրենքի ու կարգուկանոնի պահպանման համար: «Ես հպարտ էի Վիկտորին աջակցելով 2022թ․ ընտրություններում եւ ուրախ եմ դա կրկին անել»,- գրել է նա։

Ավելի վաղ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը նույնպես աջակցություն էր հայտնել Օրբանին, որն ապրիլի 8-ին ավարտել էր երկօրյա այցը Բուդապեշտ։

Հունգարիայում խորհրդարանական ընտրությունները կկայանան ապրիլի 12-ին: Օրբանի գլխավորած իշխող «ՖԻԴԵՍ» կուսակցությունը պայքարում է ընդդիմադիր «Տիսա» կուսակցության հետ, որի առաջնորդ Պետեր Մադյարը վայելում է ԵՄ ղեկավարության աջակցությունը։