ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը եւ Դաշնային պահուստային համակարգի նախագահ Ջերոմ Փաուելը արտակարգ խորհրդակցություն են անցկացրել երկրի խոշորագույն բանկերի ղեկավարների հետ՝ Anthropic ԱԲ նոր մոդելի՝ Mythos-ի շուրջ առաջացած մտահոգությունների ֆոնին, հաղորդել է Bloomberg-ը։

Պարբերականի տվյալներով՝ ԱՄՆ իշխանությունները ցանկանում են համոզվել, որ բանկերը տեղյակ են կիբեռգրոհների հնարավոր ռիսկերի մասին եւ միջոցներ են ձեռնարկում իրենց համակարգերը պաշտպանելու համար։ Տագնապն առաջացել է Anthropic-ի սեփական պնդումներից, որ Mythos-ը ունակ է օգտատիրոջ խնդրանքով նույնականացնել եւ շահագործել բոլոր հիմնական օպերացիոն համակարգերում եւ բրաուզերներում առկա խոցելիությունները։