Միացյալ Նահանգներում Լիբանանի և Իսրայելի դեսպանների միջև հեռախոսազրույց է տեղի ունեցել։ Դրա մասին  հայտնել են Լիբանանի նախագահի մամուլի ծառայությունից։

Որոշվել է առաջին հանդիպումն անցկացնել երեքշաբթի ԱՄՆ Պետքարտուղարությունում՝ հրադադարի մասին հայտարարությունը և Լիբանանի ու Իսրայելի միջև ԱՄՆ-ի գլխավորությամբ բանակցությունների մեկնարկի ամսաթիվը քննարկելու համար։