Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ առանց Ուկրաինայի և Թուրքիայի, Եվրամիությունը չի կարող համեմատվել Ռուսաստանի ռազմական ուժի հետ, գրում են տեղական լրատվամիջոցները։

Նա նշել է, որ Եվրոպային անհրաժեշտ են լրացուցիչ երկրներ՝ անվտանգությունն ապահովելու համար, հատկապես, եթե Միացյալ Նահանգները դուրս գա ՆԱՏՕ-ից։

Զելենսկին Մեծ Բրիտանիան, Ուկրաինան, Թուրքիան և Նորվեգիան անվանել է ուժեղ եվրոպական երկրներ։ Ըստ նրա՝ առնվազն այդ երեք երկրների բանակները միասին ավելի ուժեղ են, քան Ռուսաստանի բանակը։

Զելենսկին կարծում է, որ առանց ուկրաինական և թուրքական զորքերի Եվրոպայի ռազմական ուժը չի կարող համեմատվել Ռուսաստանի հետ։ «Միևնույն ժամանակ, այդ երկրների հետ ԵՄ-ն կկարողանա վերահսկել ծովերը, պաշտպանել օդային տարածքը և ունենալ ամենամեծ ցամաքային ուժերը»,- հավելել է նա։

Զելենսկին նշել է, որ խոսքը հարձակման մասին չէ, այլ պաշտպանության և Եվրոպայի անկախության պահպանման։ Ի վերջո, ըստ նրա, Ռուսաստանը նախատեսում է մինչև 2030 թվականը իր բանակը հասցնել 2,5 միլիոնի։

Նա շեշտել է, որ տնտեսության վերաբերյալ մտահոգությունները պետք է երկրորդական լինեն, իսկ անվտանգությունն՝ առաջին առաջնահերթությունը։