Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆի հետ հանդիպման ժամանակ իրանական պատվիրակությունը պարզաբանել է ամերիկյան կողմի հետ բանակցությունների հարցում Թեհրանի դիրքորոշումը։ Այս մասին հայտնել է Իրանի պետական հեռուստառադիոընկերությունը (IRIB)։

Ըստ հաղորդման՝ Իրանի «կարմիր գծերը» ներառում են Հորմուզի նեղուցի վերահսկողությունը, ռեպարացիաների վճարումը, իրանական ակտիվների ապասառեցումը և տարածաշրջանում հրադադարի հաստատումը։