Իրանական պատվիրակությունը մտադիր է երաշխիքներ ստանալ այն մասին, որ ԱՄՆ-ն լրջորեն է տրամադրված իրանական ակտիվների ապասառեցման հարցում։ Այս մասին հայտնել է Tasnim գործակալությունը՝ հղում անելով իր աղբյուրին։

Ըստ տեղեկությունների՝ ամերիկյան կողմը համաձայնել է Իրանի ակտիվների ապասառեցմանը և պատվիրակություն ուղարկել Իսլամաբադ՝ ֆինանսական հարցերում փոխհամաձայնության հասնելու համար։

Գործակալության փոխանցմամբ՝ պաշտոնական Թեհրանը միաժամանակ փորձում է մեխանիզմներ գտնել՝ Վաշինգտոնի մտադրությունների անկեղծության մեջ վերջնականապես համոզվելու համար: