Ամերիկյան Axios պորտալի և իսրայելական 12-րդ ալիքի թղթակից Բարաք Ռավիդը X-ի իր էջում հայտնել է, որ շաբաթ օրն ԱՄՆ ռազմածովային ուժերի մի քանի նավեր անցել են Հորմուզի նեղուցով՝ առանց Իրանի համաձայնության։
Հղում անելով ամերիկյան պաշտոնյաներին՝ Ռավիդը հայտնել է, որ շաբաթ օրը ԱՄՆ ռազմածովային ուժերի մի քանի նավ է անցել Հորմուզի նեղուցով։ «Այս քայլը չի համաձայնեցվել Իրանի հետ։ Սա առաջին նման դեպքն է պատերազմի սկզբից ի վեր», — հավելել է լրագրողը։





























