ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը NewsNation հեռուստաալիքին խոստովանել է, որ պատկերացում չունի, թե ինչպես են անցնելու Թեհրանի եւ Վաշինգտոնի միջեւ բանակցություններն Իսլամաբադում։

«Նախագահ Թրամփն ինձ ասել է, որ «պատկերացում չունի», թե ինչպես են անցնելու այսօրվա բանակցություններն ԱՄՆ-ի եւ Իրանի միջեւ»,- X սոցցանցում գրել է  հեռուստաալիքի լրագրողը։