ԱՄՆ–ի եւ Իսրայելի հարձակման հետեւանքով սպանված՝ Իրանի գերագույն հոգեւոր առաջնորդ Ալի Խամենեիի նահատակության 40–րդ օրվա առնչությամբ հիշատակի արարողություն է տեղի ունեցել Երեւանի կապույտ մզկիթում։





Հիշատակի արարողությանը մասնակցել են Հայաստանում բնակվող իրանցիներ, ՀՀ–ում Իրանի իսլամական հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Խալիլ Շիրղոլամին։
Հիշեցնենք, որ Ալի Խամենեիի հիշատակի արարողություններ են տեղի ունեցել Իրանի տարբեր քաղաքներում, որոնց մասնակցել են հազարավոր քաղաքացիներ, ինչպես նաեւ Իրանի բարձրագույն ղեկավարությունը։




























