ԱՄՆ նախագահի աշխատակազմը դիտարկում էր ազգային ուղերձի գաղափարի հնարավորությունը Իրանի հետ հրադադարի հասնելու դեպքում, բայց հրաժարվել է դրանից գործարքի շուրջ անորոշության եւ հրադադարի կայունության հարցում անվստահության պատճառով։ Այս մասին ուրբաթ տեղեկացրել է Reuters գործակալությունը՝ հղում կատարելով ամերիկացի պաշտոնյաներին։
«Այդ մասին խոսակցություններ կային, բայց, հավանաբար, դրանք արդյունքի չեն հանգեցրել, եւ մենք չենք նախազգուշացրել [հեռուստատեսային] ցանցերին կամ նմանատիպ մեկ ուրիշի, բանը դրան չհասավ»,- ասել է ամերիկյան պետապարատի աշխատակիցը։
Reuters-ի տեղեկացմամբ՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պնդել է ուղերձի մասին, բայց նրան տարհամոզել են։
Իր հերթին, Սպիտակ տունը պաշտոնապես «ֆեյք» է անվանել այն տեղեկությունը, որի համաձայն՝ ազգային ուղերձի հարցը քննարկվել է Վաշինգտոնի վարչակազմի ղեկավարի հետ։





























