Նոյեմբերի 24-ին ժամը 02.25-ին ահազանգ է ստացվել, որ 1974 թ. ծնված Լ.Դավթյանը, որը տառապում է հոգեկան հիվանդությամբ, իր 7 տարեկան երեխայի հետ փակվել է բնակարանում, եւ դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի մասին տեղյակ են պահվել 1-02 և 1-03 ծառայությունների հերթապահները:

Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Հայաստանի փրկարար ծառայությունից, ահազանգի հետքերով Երեւանի Սվաճյան փողոց է մեկնել փրկարար ուժերի վարչության հրշեջ փրկարարական ջոկատի հերթապահ խումբը:

Ժամը 03.25-ին ոստիկանների ներկայությամբ բացվել է բնակարանի դուռը: Լ.Դավթյանը հանձնվել է հոգեբույժների խնամքին: Տուժածներ չկան: