Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հեռախոսազրույցի ընթացքում շնորհավորանքներ են փոխանակել Զատկի տոնի առիթով, հայտնում է Կրեմլը։

Քննարկել են երկկողմ համագործակցության արդիական հարցեր, այդ թվում՝ առևտրատնտեսական ոլորտում։ Հաստատել են փոխադարձ պատրաստակամությունը՝ շարունակելու ամրապնդել ռուսաստանա-բելառուսական դաշնակցային հարաբերությունները և սերտ փոխգործակցությունը տարբեր մակարդակներում։

Մտքեր են փոխանակել նաև միջազգային օրակարգի մի շարք թեմաների շուրջ։

Բելառուսի նախագահի մամուլի ծառայությունը տեղեկացրել է, որ Լուկաշենկոն և Պուտինն անդրադարձել են Բելառուս-Ռուսաստան-ԿԺԴՀ եռյակի ձևաչափով համագործակցության թեմային։

Կորեայի Ժողովրդադեմոկրատական Հանրապետություն Բելառուսի նախագահի պաշտոնական այցի արդյունքներով նախանշվել են համագործակցության հեռանկարային ուղղություններ։ Այսօրվա զրույցում քննարկվել է եռակողմ ձևաչափով մի շարք նախագծերի իրականացման հնարավորությունը։

Լուկաշենկոն հաստատել է իր մասնակցությունը Մոսկվայում կայանալիք Հաղթանակի օրվան նվիրված շքերթին։