Ռուսաստանի և Ուկրաինայի տարածքային տարաձայնությունները սահմանափակվում են «հաշված կիլոմետրերով», հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, հայտնում է ТАСС-ը։

Նա նշել է, որ հեռանկարում կայուն խաղաղություն կարելի է ապահովել հենց «այսօր», բայց դրա համար Զելենսկին պետք է կայացնի հայտնի որոշումները։

«Քանի դեռ Զելենսկին չի կարողանում քաջություն հավաքել և պատասխանատվություն ստանձնել իր որոշումների համար, հատուկ գործողությունը կշարունակվի»,- նշել է նա։