«Եթե Իրանը չհրաժարվի միջուկային ծրագրից, ես կշարունակեմ հարվածել նրանց. կարող էի Իրանը ոչնչացնել մեկ օրում, կարող ենք 10 տարով անջատել նրանց էլեկտրականությունը»։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։

«Նրանք չեն լքել բանակցությունների սեղանը։ Կանխատեսում եմ, որ նրանք կվերադառնան և մեզ կտան այն ամենը, ինչ ուզում ենք։ Ես ուզում եմ ամեն ինչ։ Ինձ պետք չէ 90%-ը, ինձ պետք չէ 95%-ը։ Ինձ պետք է ամե՛ն ինչ»,- նշել է նա։

Ըստ նրա, Հորմուզի նեղուցը վճռորոշ նշանակություն ունի Ճապոնիայի համար. դրանով է անցնում նրանց ամբողջ նավթի մոտ 93%-ը, իսկ Հարավային Կորեան ստանում է շուրջ 45%-ը։

«Եվ այնուամենայնիվ, այդ երկրները մեզ առանձնապես չեն օգնել։ Ես հարցնում եմ նրանց՝ իսկ դուք պատրաստվո՞ւմ եք օգնել։ Մենք մոտ 45,000 ամերիկացի զինծառայող ունենք Ճապոնիայում և մոտ 50,000՝ Հարավային Կորեայում։ Ի վերջո, բենզինի և նավթի գները կընկնեն։ Դա կարող է անմիջապես չլինել, բայց հենց որ իրավիճակը հանգուցալուծվի, գները կիջնեն»,- եզրափակել է Թրամփը։