Չինաստանը նպատակ չունի միտումնավոր առևտրային հավելուրդ ստեղծել և մոտ ժամանակներս ներմուծման ծավալների ընդլայնման հատուկ ծրագիր կմշակի։ Այս մասին Հայնանում ընթացող Սպառողական ապրանքների չինական 6-րդ միջազգային ցուցահանդեսի բացման ժամանակ հայտարարել է ՉԺՀ Պետական խորհրդի փոխվարչապետ Հե Լիֆենը։
Նրա փոխանցմամբ՝ 2025 թվականի արդյունքներով Չինաստանի ներմուծման ծավալը հասել է 18,5 տրիլիոն յուանի. երկիրն արդեն 17-րդ տարին անընդմեջ աշխարհում երկրորդն է այս ցուցանիշով։
Բացի այդ, կառավարությունը մտադիր է գործարկել քաղաքային և գյուղական բնակավայրերի բնակիչների եկամուտների բարձրացման թիրախային ծրագիրը՝ նպատակ ունենալով ամրապնդել գնողունակությունը և խթանել ներքին սպառումը։





























