Մերձավոր Արևելքում ընթացող պատերազմի ֆոնին Սաուդյան Արաբիան կիսով չափ կրճատում է Չինաստանին մատակարարվող նավթի ծավալները։ Աշխարհի խոշորագույն արտահանողը մայիսին չինացի գնորդներին կմատակարարի մոտ 20 միլիոն բարել՝ ապրիլի գրեթե 40 միլիոնի դիմաց: Այս մասին հայտնում է Bloomberg-ը՝ հղում անելով թրեյդերներին: Պատերազմը հանգեցնում է մատակարարման հոսքերի զգալի փոփոխությունների և գների աճի:
Ավելի վաղ Saudi Aramco-ն արդեն իսկ ռեկորդային շեմի է հասցրել Ասիայի համար մայիսյան մատակարարումների գները։ Իրավիճակն է՛լ ավելի է սրվել Իսլամաբադում ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների տապալման, ինչպես նաև Հորմուզի նեղուցի շրջափակման վերաբերյալ Թրամփի հայտարարության պատճառով։





























