Լիտվան սկսել է ստանալ նորվեգական NASAMS միջին հեռահարության ՀՕՊ համակարգի բաղադրիչները. զինվորականներին են հանձնվել հրթիռային արձակման կայանքներ, կրակի կառավարման կենտրոններ, ռադարներ և այլ սարքավորումներ։ Դրանց հիման վրա կձևավորվի նոր մարտկոց, որի լիարժեք ինտեգրումը նախատեսված է մինչև տարեվերջ։
Լիտվան NASAMS համակարգերն օգտագործում է 2020 թվականից, իսկ երկրորդ մարտկոցը պատվիրել էր 2023-ին։ Այս համակարգն ի վիճակի է մի քանի տասնյակ կիլոմետր հեռավորության վրա խոցել ինքնաթիռներ, ուղղաթիռներ, անօդաչու թռչող սարքեր և թևավոր հրթիռներ։ Հաջորդ տարի երկիրը կստանա նաև MSHORAD փոքր հեռահարության շարժական ՀՕՊ համակարգեր, իսկ արդեն ապրիլին ակնկալվում է մերձակա շառավղի գործողության հավելյալ ռադարների ներկրումը։





























