Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը հակառեկորդ է սահմանել. Morning Consult-ի հարցմամբ՝ աշխարհի 24 ժողովրդավարական երկրների առաջնորդների թվում նա ունի ամենացածր վարկանիշը։ Գերմանացիների 76%-ը դժգոհ է նրա աշխատանքից, և միայն 19%-ն է սատարում նրան։ Նույնիսկ նախկին կանցլեր Օլաֆ Շոլցն իր վատթարագույն տարիներին ունեցել է ավելի բարձր՝ 28% վստահության վարկանիշ։
Վարկանիշային աղյուսակի նախավերջին հորիզոնականում Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն է. նրան սատարում է հարցվածների միայն 18%-ը, մինչդեռ 75%-ը դեմ է նրա քաղաքականությանը։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնվել է վերջից 10-րդ տեղում՝ 38% կողմ և 57% դեմ ձայների հարաբերակցությամբ։
Ցուցակը գլխավորում է Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին՝ 70% վստահության վարկանիշով։ Նրան հաջորդում են Հարավային Կորեայի նախագահ Լի Չժե Մյոնը (63%) և Չեխիայի վարչապետ Անդրեյ Բաբիշը (55%)։





























