ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը կարգադրություն է ստորագրել, որով ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը եւ պատգամավոր Տաթեւիկ Գասպարյանը 5 օրով գործուղվում են Զագրեբ (Խորվաթիա)։

Կարգադրության մեջ ասվում է. «Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորի գործունեության երաշխիքների մասին» օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ մասով՝ կարգադրում եմ.

  1. Աշխատանքային այցով 2026 թվականի ապրիլի 12-16-ը Զագրեբ (Խորվաթիայի Հանրապետություն) գործուղել Ազգային ժողովի եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանին եւ Ազգային ժողովի պատգամավոր Տաթեւիկ Գասպարյանին:
  2. Ընդունել ի գիտություն, որ գործուղման հետ կապված բոլոր ծախսերի վճարումը կատարում է հրավիրող կողմը»։