ՕՊԵԿ-ի զեկույցի համաձայն՝ նավթի համաշխարհային պահանջարկը 2026 թվականին կաճի օրական 1.4 միլիոն բարելով՝ հասնելով օրական 106.53 միլիոն բարելի: 2027 թվականին կանխատեսվում է օրական 1.34 միլիոն բարելի հետագա աճ՝ հասնելով օրական 107.87 միլիոն բարելի: Երկու կանխատեսումներն էլ անփոփոխ են մնացել նախորդ գնահատականի համեմատ:

Կազմակերպությունը նկատել է, որ 2026-ի երկրորդ եռամսյակում նավթի պահանջարկը ժամանակավորապես կնվազի Մերձավոր Արևելքի լարվածության պատճառով, սակայն կանխատեսում է, որ տարվա երկրորդ կեսին այդ բացը կլրացվի:

ՕՊԵԿ+ անդամ չհանդիսացող երկրների կողմից նավթի առաջարկի աճի կանխատեսումը նույնպես պահպանվել է օրական 0,6 միլիոն բարելի մակարդակում (թե՛ 2026, թե՛ 2027 թվականների համար)։ Առաջիկա երկու տարիներին արդյունահանման աճի հիմնական շարժիչ ուժերը կլինեն ԱՄՆ-ը, Կանադան, Բրազիլիան և Արգենտինան։