Ակնհայտ է, որ Մերձավոր Արևելքում փխրուն հրադադարը մազից է կախված, հայտարարել է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն հանձնակատար Կայա Կալասը։

Նա կրկին նշել է, որ Լիբանանում պատերազմը ևս պետք է հնարավորինս շուտ ավարտվի։

«Մերձավոր Արևելքում պատերազմը հանգեցրել է հսկայական անկայունության և չափազանց շատ կյանքեր է խլել։ Դա այլևս տարածաշրջանային խնդիր կամ պարզապես տարածաշրջանային անվտանգության հարց չէ։ Դրա հետևանքները զգացվում են ամբողջ աշխարհում։ Հորմուզի նեղուցի վերաբերյալ բազմաթիվ նախաձեռնություններ են ներկայացվում։ Նպատակները հստակ են՝ ապահովել բոլոր բեռների անվտանգ անցումը այդ երթուղով»,- հավելել է Կալասը։

Ըստ նրա՝ ԵՄ-ն շարունակելու է մերժել ցանկացած համաձայնագիր, որը սահմանափակում է նեղուցներով ազատ և անվտանգ անցումը միջազգային իրավունքին համապատասխան։