Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն, որը համարվում է Վիկտոր Օրբանի ամենամտերիմ եվրոպական դաշնակիցներից մեկը, Պետեր Մադյարի հաղթանակից հետո հայտարարել է Հունգարիայի նոր կառավարության հետ սերտորեն համագործակցելու իր պատրաստակամության մասին, գրում Bild-ը Նա ընդգծել է, որ հարգում է հունգարացի ընտրողների ընտրությունը և պատրաստ է աշխատել նոր վարչապետի հետ:

Չեխիայի վարչապետ Անդրեյ Բաբիշը նույնպես հայտնել է Մադյարի հետ համագործակցելու իր պատրաստակամության մասին: Նա նշել է, որ Օրբանի նման ուժեղ մրցակցին հաղթելը հեշտ չէր, այդուհանդերձ Մադյարին հաջողվել է նվաճել հունգարացիների մեծամասնության վստահությունը: Բաբիշը ակնարկել է նաև, որ կառավարության նոր ղեկավարն այժմ պետք է արդարացնի շատ բարձր սպասումները: