Կրեմլը Հունգարիայի ընտրությունների արդյունքների և Ուկրաինայում տեղի ունեցող զարգացումների միջև կապ չի տեսնում, հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Չեմ կարծում, թե դա որևէ կապ ունի ռուս-ուկրաինական հակամարտության ապագայի հետ։ Դրանք, թերևս, տարբեր գործընթացներ են։ Հետևաբար, ես այդտեղ որևէ կապ չեմ տեսնում»,- ասել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը, հաղորդում է РИА Новости-ն։

Հունգարիայի խորհրդարանական ընտրությունները տեղի են ունեցել կիրակի օրը։ Հունգարիայի ընտրական հանձնաժողովի տվյալներով՝ ձայների 98,9%-ի հաշվարկից հետո Պետեր Մադյարի գլխավորած «Տիսա» կուսակցությունը զգալի առավելություն է գրանցել Վիկտոր Օրբանի «Ֆիդես» կուսակցության նկատմամբ։