Lufthansa-ի աշխատակիցների երկուշաբթի օրը մեկնարկած գործադուլը կարող է դառնալ վերջին տասնամյակի խոշորագույն բողոքի ակցիան, հայտնում է Bloomberg-ը։ Իրադարձությունները զարգանում են ավիաընկերության 100-ամյա հոբելյանի ֆոնին։

Ապրիլի 13-ին մեկնարկել է օդաչուների երկօրյա գործադուլը, որն արդեն իսկ հարյուրավոր չվերթների չեղարկման պատճառ է դարձել։ Չորեքշաբթի և հինգշաբթի օրերին նրանց օրինակին են պատրաստվում հետևել նաև բորտուղեկցորդները, ինչի հետևանքով ավիաընկերությունը կարող է չորս օր շարունակ մնալ առանց սպասարկող անձնակազմի։

Եթե արհմիությունների ծրագրերն իրականանան, բողոքի ակցիան կհամընկնի Մայիսի Ֆրանկֆուրտի օդանավակայանում կայանալիք Lufthansa-ի տոնական միջոցառման հետ, որին ամենայն հավանականությամբ մասնակցելու է նաև կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Դրան զուգահեռ՝ արհմիությունները պատրաստվում են ցույցեր անցկացնել։

Lufthansa-ում հայտարարում են, որ նոր գործադուլները «անտարբերություն են դրսևորում ուղևորների և ընկերության ապագայի նկատմամբ»։ Հակամարտության պատճառը աշխատավարձերի ու սոցիալական երաշխիքների շուրջ վեճն է։ Տարեսկզբից ի վեր արհմիություններն արդեն մի քանի գործադուլ են իրականացրել։