Բեռլինը նախատեսում է Կիևին նվիրաբերել գերմանական Quantum Systems ընկերության արտադրած 10 հազար անօդաչու թռչող սարք, հաղորդում է Bild-ը։
Ըստ պարբերականի՝ սա Գերմանիայի և Ուկրաինայի պաշտպանական ոլորտի միջև համագործակցության ընդլայնում է։ Գերմանիայի կառավարությունը հույս ունի, որ նման նախագծերը Եվրոպայի ապագա պաշտպանական կարողությունների հիմքը կկազմեն։
Quantum Frontline Industries ընկերությունը հայտարարել է, որ նման համագործակցությունը ռազմավարական նշանակություն ունի արդյունաբերության զարգացման և անօդաչու համակարգերի արտադրության համար։
Bild-ը նշում է, որ Գերմանիան մտադիր է ավելի ակտիվորեն համագործակցել ուկրաինական պաշտպանական ընկերությունների հետ և անուղղակի շահ ստանալ զենքի մատակարարումներից։
Ավելի վաղ Reuters-ը հայտնել էր, որ Ուկրաինան բախվում է անօդաչու թռչող սարքերի արտադրության համար բաղադրիչների, մասնավորապես՝ մինի շարժիչների պակասի հետ, ինչը սահմանափակում է ռազմական տեխնիկայի արտադրությունը։



























