Patriot ՀՕՊ համակարգերի համար հրթիռների մատակարարումները կարող են շուտով դանդաղել, Նորվեգիայի վարչապետ Գահր Սթյորերի հետ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, հայտնում է РБК-Украина-ն։

Ըստ Ուկրաինայի նախագահի՝ Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակի պատճառով ուկրաինական ՀՕՊ համակարգերի, մասնավորապես PAC-3-ների համար հրթիռների մատակարարման ուշացման վտանգ է ստեղծվել։

«Վախենում եմ՝  նրանք կարող են դանդաղել այդ հրթիռները մեզ փոխանցելու հարցում, նույնիսկ եվրոպական փողով»,- ասել է նա։

Զելենսկին շեշտել է, որ Կիևն արդեն իսկ համագործակցում է գործընկերների, մասնավորապես Մերձավոր Արևելքի և Եվրոպայի երկրների հետ՝ այլընտրանքային մատակարարման աղբյուրներ գտնելու և Ուկրաինայի օդային տարածքի պաշտպանությունը ամրապնդելու համար։

Ըստ ուկրաինական լրատվամիջոցների՝ Մերձավոր Արևելքում հակամարտության սկզբում Իսրայելը և նրա դաշնակիցներն օգտագործել են մոտ 800 Patriot հրթիռ՝ իրանական թիրախները խոցելու համար։ Համեմատության համար, Ուկրաինան ամբողջ լայնածավալ պատերազմի ընթացքում մոտ 600 նման հրթիռ է ստացել։

Հետևաբար, Պենտագոնն արդեն դիմել է Սպիտակ տանը հաստատել Կոնգրեսին ուղղված ավելի քան 200 միլիարդ դոլար տրամադրելու խնդրանքով՝ Իրանի դեմ պատերազմը ֆինանսավորելու համար: Սա վկայում է ԱՄՆ կարիքների մասշտաբը և ռազմական արշավի սրընթաց աճող ծախսերը։

Ըստ հաշվարկների՝ Իրանում գործողության առաջին 12 օրվա ընթացքում ԱՄՆ-ը սպառել է տարիներ շարունակ կուտակած ճշգրիտ զինամթերքի պաշարները: Դրանց համալրման համար մի քանի տարի կպահանջվի։

Ավելի վաղ՝ ապրիլի 14-ին, Ուկրաինան և Գերմանիան համաձայնության էին եկել 4 միլիարդ եվրո արժողությամբ լայնածավալ համագործակցության փաթեթի շուրջ: Դա ներառում է Patriot հակաօդային պաշտպանության համակարգերի համար մի քանի հարյուր հրթիռների փոխանցումը Ուկրաինայի զինված ուժերին։

РБК-Украина-ն հայտնել է նաև, որ Պենտագոնը Lockheed Martin-ի հետ ստորագրել է 4,7 միլիարդ դոլար արժողությամբ խոշոր պայմանագիր՝ Patriot հակաօդային պաշտպանության համակարգերի համար խափանող հրթիռների արագացված արտադրության համար։