ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը TruthSocial սոցիալական մեդիա հարթակում հանրապետականներին կոչ է արել քվեարկել վերահսկողության մասին օրենքի լիարժեք երկարաձգման օգտին՝ ընդգծելով, թե որքան կարևոր է աջակցելը ԱՄՆ ռազմական գործողություններին, մասնավորապես՝ Իրանի դեմ։
«Մեր զինվորականներին խիստ անհրաժեշտ է FISA 702-ը, և դա է պատճառներից մեկը, որ մենք այդքան զարմանալի հաջողություններ ենք ունեցել մարտադաշտում՝ թե՛ Վենեսուելայում, թե՛ Իրանում»,- գրել է Թրամփը։
ԱՄՆ նախագահը հայտարարել է, թե մի կողմ է դնում իր՝համար, որպես քաղաքացու, ցանկացած ռիսկի վերաբերյալ մտահոգությունները։ (Թրամփը և նրա կողմնակիցները նախկինում այս օրենքը կապել են ԱՄՆ ընտրություններին Ռուսաստանի միջամտության հետաքննության համար օգտագործվող այլ իրավական մեթոդների և այն մեղադրանքների հետ, որ 2016 թվականին Թրամփի քարոզարշավի հետ կապված անձինք ներգրավված են եղել Ռուսաստանի այս ջանքերում):
«Անկախ նրանից՝ ձեզ դուր է գալիս FISA-ն, թե ոչ, այն չափազանց կարևոր է մեր զինվորականների համար: Ես խոսել եմ դրա մասին շատ գեներալների հետ, և նրանք այն համարում են ԿԵՆՍԱԿԱՆ: Ոչ ոք չի ասել, նույնիսկ լուռ, որ կարող է դիմանալ առանց դրա, հատկապես հիմա՝ Իրանում մեր հիանալի ռազմական գործողության պայմաններում», - գրել է Թրամփը:
Ըստ CNN-ի՝ ԱՄՆ ազգային անվտանգության պաշտոնյաները փորձում են պատրաստվել հետախուզական հավաքագրման հնարավոր բացթողումներին, եթե օրենքն ուժը կորցրած լինի ապրիլի 20-ին:
Սակայն քաղաքացիական ազատությունների թե՛ ձախ, թե՛ աջ պաշտպանները պնդում են, որ վերահսկող գործակալությունն ամերիկացիների անձնական կյանքը խախտելու ռիսկի է դիմում:





























