Ջրի հետ կապված խնդիրների լուծումը մեր առաջնահերթություններից կլինի։ Այս մասին ապրիլի 15-ին կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նրա խոսքով՝ Հայաստանում չկա որևէ բնակավայր, որը ջրի հետ կապված խնդիրներ չունենա. դրանք կան ամենուր։
Փաշինյանն ընդունեց, որ խնդիրը ճիշտ կառավարման և սպառողներին ջրի մատակարարման ճիշտ կազմակերպման մեջ է՝ վստահեցնելով նրանց, որ հանձնառու է լուծել այն։
Փաշինյանը վստահեցրեց, որ այսպես կոչված «թավշյա հեղափոխության» շնորհիվ Հայաստանի սուպերմարկետների ցանցերից մեկը սկսել է ընդլայնվել, չնայած նախկինում ասել էր, որ այն փակման եզրին է։




























